Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոյի վերջերս խոստովանել էր, որ իր կողքին արդեն սիրած տղամարդ ունի, շատ երջանիկ է այսուհետ որոշել է այլևս չբարձրաձայնել իր երջանկության մասին, քանի որ հասկացել է, որ երջանկություն լռություն է սիրում:

Քչերին է հայտնի, որ դերասանուհին ամուսնալուծված է, ավելին՝ նա չի թաքցնում, որ ամուսնուց հեռացրել էր, քանի որ վերջինս խաղամոլ էր, նույնիսկ կորցրել էր իրենց համատեղ բնակարանը:

Ելենան հարցազրույցներում մեկում խոստովանել էր, որ պարզապես իր հայրը և մտերիմ ընկերուհին իրեն խորհուրդ էին տվել այլևս չքայքայել իրեն:

Ըստ Ելենայի՝ երկար ժամանակ ինքը վստահ էր, որ իրենց ամուսնալուծության պատճառը ամուսնու թուլությունն էր, սակայն նախկին ամուսնու հարազատների միջոցով տեղեկացել էր, որ բաժանության պատճառը նաև երեխա չունենալն էր:

Չնայած այս դրամատիկ պատմությանը՝ Ելենան վստահեցնում է, որ ներել է նախկին ամուսնուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել