Armeniasputnik.am-ը գրում է.

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրեական պետության բանակի մամուլի ծառայությանը:

«Գազայում ահաբեկիչները երեք գիշեր անընդմեջ հրթիռակոծում են Իսրայելը՝ վտանգի ենթարկելով մարդկանց։ Ի պատասխան՝ մենք հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի չորս օբյեկտներին, որոնք օգտագործվել են զորավարժությունների համար, զենքի արտադրամասին ու ահաբեկիչների ստորգետնյա թունելի մուտքին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կիրակի երեկոյան և լույս երկուշաբթի հիշերը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է դրանք։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել