Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն այսօր՝  սեպտեմբերի 9–ին, աշխատանքից ազատման դիմում է գրել։  Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Թեւոնյանի՝ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով օգնական Քրիստինե Պողոսյանը։

«Թե ինչով է պայմանավորված նրա որոշումն՝ ասել չեմ կարող, եթե անհրաժեշտություն լինի պարոն Թեւոնյանն անձամբ հայտարարությամբ հանդես կգա»,– ասաց Պողոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել