168.am-ը գրում է․

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ սեպտեմբերի 2-8-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ։

«Սեպտեմբերի 3-ին երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևեք՝ 2-3 բալ ուժգնությամբ և Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 5-ին, Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- նշված է ԱԻՆ «Սեյսմիկ տարածության» տարածած հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ.

Սեպտեմբերի 4-ին՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտում, Սարայ քաղաքից 25 կմ հարավ՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Սեպտեմբերի 6-ին՝ Իրանում, Խոյ քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և 34 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ:

Սեպտեմբերի 7-ին՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Սալմաս քաղաքից 46 կմ հյուսիս-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել