Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արգելել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվողներ Մալկոմին և Կլաուդինյոյին խաղալ ակումբում մինչև սեպտեմբերի 14-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման պատիժ է սահմանվել խաղացողների նկատմամբ, քանի որ ռուսական ակումբը նրանց հետ է կանչել Բրազիլիայի հավաքականի ճամբարից, որը խաղում է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումները: Ի պատասխան՝ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան բողոք է ուղարկել ՖԻՖԱ-ին:

Այսպիսով, Մալկոլմն ու Կլաուդինյոն բաց կթողնեն «Ախմատի» հետ Ռուսաստանի առաջնության հանդիպումը (սեպտեմբերի 11) և «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումը (սեպտեմբերի 14):

Այս մրցաշրջանում 24-ամյա Մալկոլմն անցկացրել է չորս խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ: 24-ամյա Կլաուդինյոյի ակտիվում երկու հանդիպում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել