168.am-ը գրում է․

Իսլամաբադը եւ Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավորությունը, դա կարող է եւս մեկ ոլորտ դառնալ երկրների միջեւ համագործակցության զարգացման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆքաթ Ալի Խանը։

Նա նշել է, որ անցած շաբաթ Պակիստանն արդեն ստացել է ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

«Բայց չի կարելի այդպիսի մեծ երկրի բնակչությանը (ավելի քան 200 մլն մարդ) պատվաստել միայն գնված պատվաստանյութի օգնությամբ: Եվ այստեղ մենք անցնում ենք երկրորդ փուլին՝ Պակիստանում արտադրությանը: Այդ հարցի շուրջ բանավեճերն արդեն սկսվել են»,-ասել է դեսպանը:

«Ռուսաստանն ունի գիտական բազա, կա հաջող պատվաստանյութ, եւ դա կարող է եւս մեկ ոլորտ դառնալ մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար»,-ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել