Armsport.am-ը գրում է․
Գերմանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» խաղացող Նադիմ Ամիրին աֆղան փախստականներին հրավիրել է Հայաստանի ընտրանու դեմ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին (6-0):
Մարզադաշտում ներկա էր 170 փախստական: Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն:
Հանդիպումը կայացել է Շտուտգարտում, Mercedes-Benz Arena մարզադաշտում: Փախստականների հետ միասին Ամիրին ևս հանդիպմանը հետևում էր տրիբունայից:
Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն ունի աֆղանական արմատներ: Նա ծնվել է Աֆղան ներգաղթյալների ընտանիքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել