Armeniasputnik.am-ը գրում է․

Ռուստամ Մուրադովն ավարտում է իր խաղաղապահական առաքելությունը Արցախում, նրան կփոխարինեն ռոտացիայի սկզբունքով։

ՌԴ խաղաղապահ անձնակազմի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տեղեկություններով, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը անձնակազմի հրամանատարի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 ամիս։

Դեռ մայիսին նշվում էր, որ Մուրադովին ռոտացիայի սկզբունքով կփոխարինի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։ Սակայն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատճառով նա մնաց իր պաշտոնին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել