Armsport.am-ը գրում է․

2022 թ-ի փետրվարին Չինաստանում տեղի կունենան ձմեռային օլիմպիական հերթական խաղերը: Այդ մարզահանդեսին է նվիրված Պեկինում բացված ձմեռային մարզաձևերի վեցերորդ համաշխարհային ցուցահանդեսը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Կազմակերիպիչները հավատում են, որ միջոցառումը կնպաստի մայրաքաղաքում օլիմպիական ժառանգության կայուն զարգացմանը: Ցուցահանդես է այցելել արդեն ավելի քան 200000 մարդ: Նրանց շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել ավելի քան 500 ցուցանմուշներն ու ապրանքանիշները:

Միջոցառմանը ներկա է «Պեկին-2022»-ի համակարգող հանձնաժողովի նախագահ, կրտսեր Խուան Անտոնիո Սամարանչը: Պատվավոր հյուրերի թվում են եղել նաև 2026 թ-ին Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչները:

Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022 թ-ի փետրվարի 4-ից 20-ը: Մրցումները տեղի կունենան երեք հիմնական կենտրոններում՝ Պեկինում, Յանցինում և Չժանցյակոուում:

Չինաստանի մայրաքաղաքը միակն է աշխարհում, որը հյուրընկալում է ամառային և ձմեռային օլիմպիական խաղեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել