Armsport.am-ը գրում է․

«Լացիոն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի ծառայություններով, ում պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է մյուս ամռանը, իսկ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ դեռ չեն սկսվել:

Անձամբ խաղացողը կարիերան ցանկանում է Հռոմում շարունակել, քանի որ մանկուց երկրպագել է «Լացիոյին», իսկ նրա գործակալ Մինո Ռայոլան հակված է թուրինյան տարբերակին:

Ռոմանյոլին կարիերան սկսել է «Ռոմայի» կազմում, որտեղ խաղացել է 2012-2015 թթ-ին: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում նա դարձել է 1 գոլի հեղինակ:

2016 թ-ից Իտալիայի ազգային հավաքականի անդամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել