Armsport.am-ը գրում է․

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն համեմատել է «Բարսելոնայում» և «Մանչեսթեր Սիթիում» մարզվելու մոտեցումները։ Արգենտինացին խոստովանել է, որ Մանչեսթերում բոլոր խաղացողները մարզաբազա են եկել մարզումից մոտ մեկուկես ժամ առաջ, իսկ Կատալոնիայում ՝ կես ժամ առաջ:

«Սիթիում» մենք մեկուկես ժամ առաջ էինք մարզումների գալիս, իսկ «Բարսելոնայում» բոլորը գալիս են մեկնարկից 30 րոպե առաջ:

Ես ասացի․ «լավ, ես մարզումից առնվազն մեկ ժամ առաջ կգամ մարզաբազա»: Բայց այնտեղ ոչ ոք չկար: Ամեն ինչ փակ էր», – ասել է Ագուերոն Diario Sport-ի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ արգենտինացին շարունակում է ապաքինվել վնասվածքից և դեռ չի հասցրել նորամուտը նշել կատալոնական ակումբում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել