Armsport.am-ը գրում է․

Բասկետբոլի Ա լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի հիշատակին նվիրված մրցաշարը։

Երեկ կայացել են հուշամրցաշարի առաջին խաղերը։

«Արցախ» բասկետբոլյաին ակումբը համառ պայքարում հաղթել է Գյումրիի «Ֆալկոնսին» 92-90 հաշվով: Թիմերի կազմերում լավագույններն էին «Արցախ» ՝ Գ.Պոդկոլզին ՝ 43 միավոր, Բ.Միքայելյան ՝ 22, Վ. Բեգլարյան ՝ 12, «Գյումրի Ֆալկոնս» ՝ Հ. Գրիգորյան ՝ 29 միավոր, Ա. Նեժադ ՝ 23, Ահմադի ՝ 16:

Իսկ «Ուրարտու» բասկետբոլյաին ակումբը անսպասելիորեն խոշոր հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին – 82-63: ԲԿՄԱ – Ա. Բիչախչյան ՝ 22 , Մ.Վարդանյան ՝ 19 , Ա. Ստեփանյան ՝ 11, Տ. Օրդանյան ՝ 10, Լ. Վաթյան ՝ 10: «Ուրարտու» -Վ. Քելեջյան 25, Մ. Պողոսյան 10 միավոր։

Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 7-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել