Բեմադրած պատերազմում գուցեև մենք պարտվեցինք, բայց մեր հասարակությունը, որպես այդպիսի, շատ ավելի վաղուց էր պարտվել։
Արցախյան առաջին պատերազմում ջախջախվելուց անմիջապես հետո ադրբեջան իր հասարակությանը սկսեց սնել հայատյացությամբ։ Մենք շատ հաճախ ծաղրում էինք նրանց այդ դրսևորումները, մեզ երևակայում էինք քաղաքակիրթ ու հայրենասեր, բայց արդյունքում Հանրապետության հրապարակում «հայը» կանգնեց ու ասաց, որ Շուշին ադրբեջանական ա, ոչ թե թուրքը։ ՀՀ ԱԺ պատգամավորն ասաց, որ Քարվաճառը երբեք էլ մերը չի եղել, ոչ թե միլի մեջլիսի։ Շարքային և ոչ մի ադրբեջանցուց երբևէ չլսեցինք՝ «դե լավ, էտ միշտ էլ հայերի հողերն ա եղել» արտահայտությունը, չլսեցինք «մենք հայերի հետ միշտ էլ լավ ենք ապրել» ողորմելի ձևակերպումը։ Ադրբեջանցիները մանկապարտեզից հային սպանելի էին սովորում, մեզ մոտ թուրքին սիրել էին քարոզում։ Հայ աղջիկները սիրահարվում էին թուրքական սերիալի հերոսներին, իսկ ադրբեջանցի աղջիկները իրանց դրոշով փաթաթված հայկական դրոշն էին վառում։
Մենք երբեք էլ պաշտոնական հաղորդագրություններում թուրքին թշնամին չանվանեցինք, հասարակության մեջ այդ տերմինը չներարկեցինք, մինչդեռ նրանք մեր մասին միշտ այդպես էին արտահայտվում։
Որոշ լևոնական «առաջադեմ» թափթփուկներ ցավակցություններ էին գրում իրենց թուրք ընկերներին ինչ որ աղետների ու զոհերի հետ կապված, մինչդեռ 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, Նախիջևանից եկող հայկական գնացքի վրա թուրքերը սպիտակ ներկով գրել էին «Շնորհավորում ենք»։
Երբ դաշնակցականները ջահերով երթին ընդառաջ թուրքիայի դրոշն էին այրում, «առաջադեմ» լևոնականները վայնասուն էին բարձրացնում համացանցում ու ոստիկանության ուշադրությունը հրավիրում «հարևան» երկրի դրոշն այրողների վրա։ Է մի լևոնական էլ ժամանակին նիկոլն էր։ Ու այդպիսին էլ մնացել ա։ Պարզ ա չէ՞, որ նույն արժեքների կրողն էլ նա էր։
Մենք մեր ծոցում տաքացրեցինք էն օձերին, ովքեր էսօր ուրանում են ամեն բան. Արցախը, Շուշին, հայրենիքը, զոհված տղերքին։ Անասելի դժվար ա ապրել մի հասարակության մեջ, որտեղ խմելու ջրի խնդիրն ավելի վեր են դասում, քան զոհված զինծառայողին, որտեղ իրենց փառատոններն ավելի կարևոր են համարում, քան զոհված տղերքի մեդալների մարդավայել հանձնումը։ Անասելի դժվար ա ապրել մի հասարակությունում, որի կեսը թրքացած ա։ Փողոցում քայլելիս իմ աչքին ամեն երրորդը նիկոլ ընտրող ա երևում։ Բայց մենք թուրքին զիջելու հայրենիք չունենք, մեր հողից բացի ուրիշ հող չունենք։ Տղերքը չծնկեցին թուրքի առաջ, մենք առավել ևս ընկրկելու իրավունք չունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել