168.am-ը գրում է․

Ւսկ մինչ այդ հիմնադրամում պատրաստվում են սեպտեմբերի 18-ին կայանալիք «Հավք-2021» ԱԹՍ առաջին մրցույթին, որին կմասնակցի 30 թիմ՝ 16-ը՝ դպրոցական, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ պրոֆեսիոնալ:

Մրցույթն իրականացվում է ԵՄ «Հորիզոն 2020» «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, նպատակը՝ ԱԻՆ կարիքների համար ԱԹՍ-ների ստեղծումն է:

Մրցույթի կազմակերպիչներն են՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

Մրցույթին մասնակցող խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի և տուժածի հայտնաբերում, այսպես ասած, գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում:

Նախքան մրցույթի օրը դպրոցականների թիմի ներկայացուցիչներից Գյումրիի «Արմաթ» ինժեներական խմբակից արդեն իսկ հասցրել են փորձարկել իրենց նախագծած և հավաքած ԱԹՍ-երը:

168.am-ի հետ զրույցում մասնակիցներից Ալեքսեյն իր ստեղծած ԱԹՍ-ի տեխնիկական բնութագիրը ներկայացնելուց հետո անկեղծացավ՝ մանկուց երազում է ռազմական օդաչու դառնալ՝ վստահեցնելով, որ արցախյան վերջին պատերազմն իր «դաժան» երազանքի վրա չի ազդել:

«Էքստրիմի համար եմ ուզում դառնալ ռազմական օդաչու: Պատերազմին մասնակցելը խելահեղություն է»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը շարունակեց, որ վերջին պատերազմից հետո հասկացել է՝ պիտի զարգացնել ԱԹՍ արտադրությունը և հզոր ԱԹՍ-ներ գնել այլ երկրներից, իր կարծիքով, ամենալավն ամերիկյան ԱԹՍ-ներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել