Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի հավաքականի դեմ խաղադաշտ դուրս գալու դեպքում Հենրիխ Մխիթարյանը կանցկացնի իր հոբելյանական` 90-րդ, իսկ Տիգրան Բարսեղյանը` 40-րդ հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։

Մխիթարյանը հավաքականում խփել է 30, իսկ Բարսեղյանը` 8 գնդակ։ Այս 2 ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ երկու լավագույն ռմբարկուներն են։

Գերմանիա-Հայաստան  հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում և կմեկնարկի ժամը 22։45-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել