Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի:
Փաստորեն, դրական ազդակներ գալիս են ոչ միայն Թուրքիայից, այլև Ադրբեջանից, իսկ վերախմբագրված ՀՀ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում Հայաստանի իշխանություններին քննադատող և վիրավորող միայն Հայաստանի քաղաքացիների համար: Հայաստանի քաղաքացիները օրենքով զրկված են իշխանությունների հասցեին վիրավորանքի խոսքեր հրապարակելու հնարավորությունից, դա միայն թուրքերի և ադրբեջանցիների մենաշնորհն է, ինչը մեր իշխանությունները լսում են խոնարհ, անարձագանք և, մի գուցե` մեծ հաճույքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել