Այո՛, կա՛ ապագա...
Ինչ-ինչ, բայց ողջունում եմ Կարեն Անդրեասյանի կեցվածքը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը բռնազավթած, մեր նորագույն պատմության բացառիկ նենգ ու ընտրակեղծարար այս կերպարի նկատմամբ։
Եղել եւ շարունակում եմ համոզված մնալ այն կարծիքին, որ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել այն պահից, երբ 95-96թթ. այս պրոֆեսիոնալ նենգադավ կեղծարարին գործիք դարձնելով, օրվա իշխանությունը աննախադեպ կեղծեց Հանրաքվեյի, ԱԺ եւ, առանձնապես, 96-ի նախագահական ընտրությունների արդյունքները։
Եւ, ստույգ իմանալով այս կերպարի ով եւ ինչպիսին լինելը (հրապարակավ տվել է այս ժամկետանց քծնողի իրական գնահատականը), վիժվածքը նրա գթությանն է հանձնել դատաիրավական ոլորտը։
Գետինը մտնեք ձեր՝ կա՛ ապագա-ով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել