Armeniasputnik.am-ը գրում է․

6-ամյա Վահե Հովսեփյանը Շիրակի մարզի Կարմրավան գյուղի միակ առաջին դասարանցին է: Դպրոց գնալուն պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ: Աշոցքի տարածաշրջանի փոքրիկ գյուղից Վահեի ծնողները սեպտեմբերի 1-ին ընդառաջ անգամ Գյումրի են հասել՝ ծաղիկներ գնելու:

Родители первоклассника Ваге Овсепяна с букетами проходят мимо кармраванской основной школы
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Ծաղիկներ` Վահեի ուսուցչին

Դպրոցում առաջին օրը Վահեին ամենաշատը հետաքրքրեց գրատախտակը: Այն, որ դրա վրա հնարավոր է ոչ միայն կավիճով նկարել, այլև սպունգով մաքրել` դպրոցի ամենակրտսեր աշակերտի համար իսկական հայտնություն էր:

Первоклассник Ваге Овсепян рисует домик на доске
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Վահեն` գրատախտակի մոտ

Փոխարենը Վահեն նախապես գիտի, թե ինչ է անելու դպրոցում լավ սովորելուց ու այն ավարտելուց հետո: «Ոստիկան եմ դառնալու,- մեր հարցին ի պատասխան ասաց տղան ու ավելացրեց,- որ բոլոր գողերին բռնեմ»:

Թեև Վահեն գյուղի միակ առաջին դասարանցին է, բայց դպրոցի տնօրեն Լուսինե Ավետիսյանը վստահ է՝ Վահեն իրեն միայնակ չի զգա: Դասարանում նա մենակ չի լինելու, այլ երկրորդ դասարանում սովորող ավագ եղբոր՝ Մհերի ու նրա համադասարանցիների հետ:

Первоклассник Ваге Овсепян с братьями в классной комнате
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Վահեն ու եղբայրները` դասարանում

Բանն այն է, որ ընդամենը 24 աշակերտ ունեցող դպրոցում դասերն անցկացվում են կոմպլեկտավորված դասարաններով, ուստի առաջին ու երկրորդ դասարանցիները սովորում են մեկ դասասենյակում՝ նույն ուսուցչի հետ:

«Դպրոցում այս տարի ընդհանուր 5 դասարան կա, որոնցից միայն 9-րդ դասարանցիներն են առանձին սովորելու, քանի որ տարեվերջին միասնական քննություններ պիտի հանձնեն: Մնացած 8 դասարանները կոմպլեկտավորվելու են»,- ասաց տնօրենը:

Директор основной школы села Кармраван Ширакской области Лусине Аветисян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Լուսինե Ավետիսյանը

Կարմրավանի դպրոցում, բացի այս տարվա առաջին դասարանից, ևս 2 դասարան կա, որտեղ մեկական աշակետ կա՝ 3-րդն ու 4-րդը: Իսկ «ամենամարդաշատը» 5-րդ դասարանն է, որտեղ 5 աշակերտ կա:

Լուսինե Ավետիսյանի խոսքով` այս դասարան ժամանակին 6 երեխա է ընդունվել, բայց հետագայում նրանցից մեկը ծնողների հետ գյուղից քաղաք է տեղափոխվել:

Ինչ վերաբերում է ապագա սերնդին՝ այն փոքրիկներին, ովքեր դեռ նոր պիտի դպրոց գան, նրանց թիվը վերջին տարիներին ավելացել է: Դպրոցի տնօրենը հույս ունի, որ առաջիկա տարիներին դպրոցն ավելի շատ աշակերտ կունենա:

«Արտահոսք կլինի, թե գյուղում կմնան` դժվար է ասել: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով նրանց ծնողները կկարողանան գյուղում աշխատանք գտնել: Իսկ աշխատանքի խնդիրը այստեղ շատ լուրջ է»,- ասաց Լուսինե Ավետիսյանը:

Ի դեպ, Կարմրավանից բացի Շիրակի մարզում ևս երկու գյուղում այս տարի մեկ առաջին դասարանցի կա՝ Զորակերտում ու Աղվորիկում: Իսկ 4 գյուղերում՝ Շաղիկ, Ջրաձոր, Ծակուտ և Փոքրաշեն, առաջին դասարանցիներ ընդհանրապես չկան:

Вид на село Кармраван из окна кармраванской основной школы
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Կարմրավանի դպրոցը

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի խոսքով` այս բոլոր գյուղերը սահմանամերձ, բարձրլեռնային գյուղեր են, քիչ բնակչությամբ:

«Այս գյուղերից ծնողներն ավելի շատ ձգտում են իրենց երեխաներին քաղաք տեղափոխել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել