168.am-ը գրում է․
Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։
Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի «Ֆեյսբուքի» էջից։
Եկեղեցու վերանորոգման վերջին աշխատանքները մեկնարկել էին 2012 թվականին և տարբեր ուսումնասիրությունների, պետության հետ կապված հարցերի, ինչպես նաև ոչ բավարար բյուջեի պատճառով մինչ 2021 թ. չէին ավարտվել։ 2021 թ. եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և եկեղեցին 106 տարի անց պատարագով կրկին իր դռները բացել է հավատացյալների առաջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո եկեղեցին կծառայի նաև որպես մշակույթի կենտրոն։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/08/30/1570627.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել