Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և տեսանյութ հրապարակել:

«Այ էսպես, թեթևի մեջ, կոտրեցին նաև Հաղարծինի «Երազանքների ծառը»,- գրել է նա:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծինի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում և կոտրում է այն: Նշենք, որ հարյուրամյակների պատմություն ունեցող այս ծառը շատերի համար ուխտատեղի էր հանդիսանում:

ժամեր անց տեսանյութի հերոսը ֆեյսբուքյան լայվով մանրամասներ է ներկայացրել դեպքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել