055 համարի տանկի նշանառու օպերատորն էր Գևորգ Ջավախյանը։ Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 11:30-ին, թշնամու անօդաչուն թիրախավորում է մինչ այդ իրենց բազմաթիվ վնասներ պատճառած այդ տանկը։ Տանկի կողքին այդ ժամանակ կանգնած են լինում Գևորգն ու զինակից ընկերները։ ԱԹՍ-ի հարվածից զինվորներից մեկը տեղում զոհվում է, իսկ Գևորգն ու մեկ այլ զինվոր ծանր վիրավորվում։ Գևորգը տեղափոխվում է հիվանդանոց, սակայն ոչ հմուտ բժիշկները, ոչ մայրական աղոթքը չեն փրկում Գևորգին. հոկտեմբերի 28-ին, այդպես էլ գիտակցության չգալով, Գևորգի սիրտը կանգ է առնում:
Այսօր Գևորգի մահվան 10 ամիսն ու նրանց բակում իր հուշաքարի բացումն էր։ Քույրը՝ Սեդան, ամեն ինչ մանրակրկիտ կազմակերպել էր, որ եղբոր հիշատակին նվիրված միջոցառումը լավ անցնի։ Դեռևս 2019 թվականի հուլիսի 10-ին՝ բանակ զորակոչվելուց մեկ օր առաջ, Գևորգը Ինստագրամի իր էջում գրել էր. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ միայն ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր»։ Վստահաբար կարող եմ ասել, որ շնորհիվ քրոջ ու հարազատների, էսօր Գևորգի անունը էլ ավելի բարձր լսվեց։
Գևորգը 19 տարեկան էր։ Հավերժ փառք քեզ, «Ոսկե դպրոցի» ոսկե տղա։
Գևորգի տանկը.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել