Pastinfo.am-ը գրում է․

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններով է ադրբեջանցին բացել հայ-իրանական միջպետական ճանապարհը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ճանապարհը բաց է, կեսօրվա դրությամբ որևէ խնդիր չկա։

«Ամեն ինչ նորմալ է, ճանապարհը բաց է, ժողովրդի մեջ խուճապ չկա», - հավաստիացնում է փոխմարզպետը։

Հարցին, թե ի՞նչ պայմաններով են ադրբեջանցիները բացել ճանապարհը, փոխմարզպետը նշեց.

«Դա ով կիմանա էդ պայմանները, կամ ո՞վ է իմանում պայման են դրել, թե ոչ»։

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Սյունիքի Գորիս- Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ադրբեջանական անվանումներով է ներկայացրել ՝ հայկական տարածքները` «Էյվազլի» և «Չաի Զամի»։ Փոխմարզպետից փորձեցինք հետաքրքրվել, թե դա ինչ նպատակ է հետապնդել, կառավարությունը հաճոյանում է թշնամուն, թե ընդունում ենք, որ նրանց տարածքներն են ու պատրաստ լինենք հետագայում այդտեղից մարդանց տարհանելու։

«Իրենք ի՞նչ շներ են, որ մենք էլ իրենց հաճոյանանք։ Ոչ մեկին էլ չենք տարհանելու, ինչի՞ համար, մենք ամեն օր էլ գնում գալիս ենք, տարհանելու ոչ մի խնդիր էլ չկա»։

Նշենք, որ «Էյվազլի» կոչվող տարածքը ներկայումս Որոտանից ուղիղ գծով ընդամենը մոտ 1․5 կմ է հեռու, այնտեղ միայն ավերակներ են, իսկ «Չաի Զամի» լիճը Նոր Առաջաձոր համայնքի հարևանությամբ է, սակայն Փաշինյանը Որոտան ու Նոր Առաջաձոր ասելու փոխարեն օգտագործում է «Էյվազլի» և «Չաի Զամի» ադրբեջանական անունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել