Նախորդ ֆոտոկոլաժը, որ տեղադրեցի էջիս, բայց որի հեղինակը ես չեմ, բուռն արձագանք ստացավ:
Ի սկզբանե պարզ էր, որ 2018-ի ապրիլին փողոցներ փակած և սրիկային իշխանության բերած, իսկ հիմա իրականության հետ առերեսվող մարդկանց համար այն դառը պիտի լիներ:
Ուղիղ ասեմ:
Ես չեմ մեղադրում միայն 2018-ին կապիտուլյանտի կեղծիքներին, մանիպուլյացիաններին ու ստերին հավատացած մարդկանց:
2018-ի մեջ բոլորն իրենց չափ մեղքն ունեն, այդ թվում՝ ես:
Թեպետ իշխանազավթման առաջին իսկ օրերից ընկերներիս հետ միասին փորձել եմ բացել մարդկանց աչքերը, հասցնել ճմարտությունը, կանխել աղետը:
Ու դրան ի պատասխան ստացել եմ սև ժապավեններ, սեփական անձիս թաղումներ, դագաղներ, հայհոյանքներ ու տնկած մատեր:
Ինչևէ, շատերը կույր էին, խուլ, չարացած, սանձարձակ, բայց "հպարտ":
Սակայն հիմնական մեղավրոը մարդկանց հույզերի վրա գիտակցաբար խաղացած, օտար շահեր սպասարկող, աճպարար և դեմագոգ Նիկոլն էր և իր խմբակը, որ անբարո կերպով շահարկեց մարդկանց հոգնածությունն ու հույզերը, սպասելիքներն ու հավատը, գեներացրեց անսահման ու փուչ ատելություն, համատարած կուրություն և խլություն, մաղձ ու չարություն:
Ու որևէ մեկին մեղադրելուց առաջ, որ նա ձեզ մոլորեցրեց, օգտագործեց ու խաբեց, մեղադրեք նախ ինքներդ ձեզ, հետո՝ Նիկոլին, հետո նոր գուցե ինձ ու իմ ընկերներին, եղանակին, այլմոլորակայիններին, 5G կապին և պատվաստանյութերին:
Այսօր, հատկապես՝ հունիսի 20-ից հետո, սրիկային սատարող մարդկանց մեղադրելու իրավունք ես ունեմ: Մեղադրելու, բայց ոչ վիրավորելու:
Ու պիտի կրկնեմ, որ եթե նոյեմբերի 9-ը կապիտուլյանտ Նիկոլի խարանն էր, ապա հունիսի 20-ը իրեն ճնշումներով, վախից, հոժարակամ, հաճույքով կամ կեղծիքներով ընտրած հարյուր հազարների:
Հ.Գ. Ավաղ, Հայաստանի և Արցախի վերջնական կործանման խարանը լինելու է բոլորինս անխտիր: Նավը սկելուց հետո ինձ չի սփոփելու այն փաստը, որ խիղճս մաքուր էր ու պայքարս՝ ազնիվ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել