News.am-ը գրում է․

Ոստիկանները քիչ առաջ, Կառավարության մոտից, բերման ենթարկեցին մի երիտասարդ տղայի, միայն այն բանի համար, որ նա փողոցում գոռում էր՝ «Նիկոլ, հեռացիր»։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երիտասարդը շան հետ զբոսնում էր Հանրապետության հրապարակում, երբ շրջվելով դեպի Կառավարության շենք՝ մի քանի անգամ բացականչեց «Նիկոլ, հեռացիր»։

Ոստիկանության կարմիր բերետավորներն անմիջապես վազեցին դեպի երիտասարդը, թեեւերից ծալելով նրան նստեցրին ոստիկանանական մեքենան եւ տարան։ Թե որն էր երիտասարդին բերման ենթարկելու պատճառը, ոստիկանները հրաժարվեցին մեր թղթակցին ասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել