168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով Երևան է ժամանել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել», – հայտնում են ԱՀ ԱԺ-ից:

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել