168.am-ը գրում է․

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Փողոցից եկել է ընդդիմություն, փողոցի բառապաշարով»:

Լրագրողի հարցին՝ Սեյրանն Օհանյա՞նն է փողոցից եկել, Վահագն Ալեքսանյանը պատասխանից խուսափեց:

Հետաքրքիր է, որ Վահագն Ալեքսանյանը մոռացել է, որ իրենք են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փողոցից հայտնվել իշխանության ղեկին:

Իշխանական պատգամավորն էլ նշեց, թե Պաշտպանության նախկին նախարարը շիշը նետեց  ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա:

Լրագրողի դիտարկմանը, որ պատգամավորը Սեյրան Օհանյանին ասել է՝ «արա», Հրաչյա Հակոբյանը, որ ամբողջ զրույցի ընթացքում կանգնած էր կուսակից ընկերոջ կողքին, հերքեց, որ նման բան չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել