Իտալիայի Պադուանյան համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման մասշտաբներն ու հաճախականությունը և մոդելավորել են պլան այն մասին, թե երբ է հարկավոր սպասել հաջորդ գլոբալ համաճարակին։ Պատասխանն է՝ 2080 թվականին։ 

Ուսումնասսիրվել են վերջին 400 տարվա ընթացքում տարատեսակ համաճարկները և դրանց կրկնման հավանականությունը։ Մասնավորապես՝ իսպանական գրիպի համաճարակը, որի հետևանքով 1918-1920 թթ․ մահացել է ավելի քան 30 միլիոն մարդ, ունի տարվա ընթացքում կրկնվելու 0,3-1,9% հավանականություն։ Այդ կերպ՝ իսպանական գրիպի նոր համաճարակը կարող է կրկնվել հաջորդ 400 տարվա ընթացքում։ 

Սակայն ուսումնասիրության հեղինակները հայտնաբերել են, որ հիվանդությունների ինտենսիվ բռնկման հավանականությունն աճում է և մոտակա տասնամյակում կրկնակի կմեծանա։ Հավանական պատճառներն են գերբնակեցվածությունը, էկոլոգիական համակարգում փոփոխությունները, մարդկանց ու կենդանիների միջև սերտ հարաբերությունները։ 

Ըստ մոդելավորման՝ նոր համաճարակը տեղի կսկսվի արդեն 59 տարուց՝ 2080 թ․։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել