Երեկ վատ տեսանելիության պայմաններում ավագ լեյտենենտը մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական կողմում։
Սրան մի քանի պատճառներ կան, որոնք, եթե չվերացվեն, նմանատիպ դեպքերը շարունակական են լինելու։ Նախ զինծառայողներն տարածքին անծանոթ են, երկրորդ՝ չկա հստակ սահմանազատում։ Ոնց ա դա արդարացվում. հայերն ասում են՝ մենք դիրքեր չենք սարքի, պալատկեքով կամրանանք ըտեղ, որովհետև, եթե դիրք սարքենք, կնշանակի, որ համակերպվել են թուրքերի առաջխաղացման հետ։ Բայց փոխարենը ոչինչ էլ չի արվում էդ առաջ եկած թուրքերին հետ շպրտելու համար։ Մայիսից մինչև հիմա ՀՀ «ռազմական» վերնախավը ոչ էն ա համակերպվում ա էս իրականության հետ, ոչ էն ա չի համակերպվում, ու արդյունքում զինվորներ են գերի ընկնում։ Հարց հնչեց, թե ինչի՞ ադրբեջանցի չի մոլորվում ու չի հայտնվում մեզ մոտ։ Պարզ պատճառով՝ իրանք առաջ են եկել, դիրքեր են սարքել, խրամատներ փորել ու ամրացել իրանց դիրքերում։ Իրանք մառախուղի մեջ վրան ման չեն գալիս մեր պես, իրանք խրամատներով են տեղաշարժվում, դրա համար էլ գերի չեն ընկնում։
Մեր մոտ մենակ թողնես նախարար կոչեցյալը հելնի «դավիթ տոնոյան» սթայլ հայտարարություններ անի, թե բա՝ կոչնչացնենք, կջարդեն, կսպանենք, տուդի, սյուդի։ Մի հատ գնա զինվորներդ մնալու պայմաններն ու կահավորանքը նայի, պարոն լոպազ, հետո նոր թուրքերին հաթաթա տուր։ Թուրքերը իրանց համար լռված հերթով մոլորված զինվորներիդ են գերի վերցնում, դու ստեղից հոխորտում ես, թե սահմանն անցնեք, կկրակենք։ Իրո՞ք։ Բա անցել են 3 ամիս ա, բա ո՞նց ա չես կրակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել