168.am-ը գրում է․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաքում: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը:

«ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայնա 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում»,- ասված է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին պետության ղեկավարի մասնակցության արդյունքներին նվիրված հաղորդագրության մեջ:

Նստաշրջանը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Դրա անցկացման մասին որոշումն ընդունվել է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին:

Ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցերն այդ երկրի իրադարձությունների համատեքստում: ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, ներկայումս որի մասնակիցներն են վեց պետություններ. Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Հավաքական անվտանգության պայմանգիրն ստորագրվել է 1992 թվականին Տաշքենդում: Այս տարի կազմակերպությունում նախագահում Է Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել