Սերգեյ Լավրովն ու Հայաստանի իր գործընկերները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այդ պաշտոնում պաշտոնավարում է 2004 թվականից մինչ օրս։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր Վարդան Օսկանյանը (մինչև 2008 թվականը)։ Դրանից հետո տաս տարի ժամկետով ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում պաշտոնավարել է փորձառու դիվանագետ Էդվարդ Նալբանդյանը։ 2018 թվականից, ինչպես պետական կառավարման այլ ոլորտներում, այնպես էլ դիվանագիտության մեջ, սկսվեց խեղկատակությունների շարքը։ 2018 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվեց հայկական դիվանագիտական կորպուսի ամենաթույլ, ամենախեղճ, ամենատկար արարածներից մեկը՝ Զոհրաբ Մնացականյանը, որը հիմք դրեց հայկական դիվանագիտության կործանմանը։ Իր անփառունակ և դավաճան ղեկավարի հետ միասին, նրանք տապալեցին արտաքին քաղաքական առաջնային գերակայություն հանդիսացող Արցախի խնդրի շուրջ բանակցությունները՝ հանգեցնելով պատերազմի և կապիտուլյացիայի։ Հետպատերազմյան բարդ շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու համարձակություն ունեցավ դիվանագիտական համակարգի մեկ այլ կիսատություն՝ Արա Այվազյանը, որի ողջ դիվանագիտական աշխատանքում դժվար է թեկուզ մեկ նշանակալի իրադարձություն կամ հաջողություն արձանագրել։ Ընդամենը մի քանի ամիս այդ պաշտոնում մնալով նա պարզապես ծաղրի առարկա դարձրեց հայկական դիվանագիտությունը և անփառունակ կերպով վռնդվեց պաշտոնից՝ անգամ կառավարության հրաժարականի ժամանակաշրջանում։ Երեք ամսից ավել, բառի բուն իմաստով անտեր մնացած հայկական դիվանագիտությունը ղեկավարելու մի քանի օրվա առաքելություն ստանձնեց աբուլֆազական խունտայի կարկառուն ներկայացուցիչներից Արմեն Գրիգորյանը, որն այդպես էլ չկարողացան ստանձնել նախարարի պաշտոնն՝ իր անփառունակ անցյալի և ձախողված լինելու պատճառով։
2021 թվականից ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել աբուլֆազական խունտայի իշխանազավթման շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած և ամենուր չհաջողած մի ձախողակ գործակալ՝ Արարատ Միրզոյանը, որի առնչությունները դիվանագիտության հետ պարզելու համար պետք է ունենալ մեծ երևակայություն։
Հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչ կարող է մտածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսելով Հայաստանում կատարվող փոփոխությունները, որից հետո ենթադրել կարելի է, թե նա ինչ տրամադրվածություն և վերաբերմունք կարող է ունենալ մեր երկրի և այն ներկայացնող անթրաշ աբուլֆազականների մասին։
May be an image of 2 people and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել