168.am-ը գրում է․
Օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 5-ամյա ծրագիրը, որտեղ Արցախի հիմնախնդրի լուծման առումով նշել էր, որ ծրագիրը կազմելիս հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ նախապայմաններ չեն առաջադրել։ Ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի բանակցային պատշաճ միջավայր ձևավորվելու համար անհրաժեշտ անելիքները ձևակերպեն, և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու միտում արտահայտված չլինի ծրագրում։ Նիկոլ Փաշինյանի բանավոր խոսքում որևէ հստակություն չկար՝ եթե առանց նախապայմանների են բանակցելու, ապա ինչի՞ շուրջ են բանակցելու: Ի դեպ, Կառավարության ծրագրի Արցախի վերաբերյալ դրույթներում իսպառ բացակայում է Արցախի Հանրապետություն եզրույթը։
«Բանակցող կողմերը սովարաբար լինում են երկուսը, իսկ Արցախի հիմնախնդրի համար ստեղծված Մինսկի խումբը բանակցային կողմ չէ, այլ բանակցային գործընթացի կուրատոր է։ Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անգամ ամեն հարցեր առաջացնեն, եթե դա տեղավորվում է նրա քայլերի հաջորդականության ամբողջ տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցը փակել է, նա այլևս նման խնդիր չունի, նույնն էլ՝ Ալիևը, որն այլևս բանակցելու թեմա չունի ո՛չ Մինսկի խմբի, ո՛չ Փաշինյանի հետ։ Ալիևը Փաշինյանին ասել է, որ Արցախը մտնելու է իր կազմի մեջ, պատերազմը հաղթել է, որն իր համար ավարտված է, Հայաստանն իրավունք չունի զինվել, ու վերջ։ Փաշինյանի հետ նրանք պասերով խաղում ես այս խաղը»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։
Միաժամանակ նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ՀՀ տարածքներն է նվիրում Ալիևին, հետևաբար՝ այստեղ նրա համար Արցախի մասին խոսք լինել չի կարող։ Ավելին՝ նա ինչ կարողացել է, տվել է Ադրբեջանին, իսկ մնացածն Ալիևը կվերցնի Ռուսաստանից։