Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն այսօր տոնում է 35–ամյակը, ինչի առթիվ խնջույքը կկայանա մի քանի օրից, իսկ այսօր ռոմանտիկ երեկո կունենա ամուսնու՝ դերասան Նարբե Պողոսյանի հետ։

Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկը նկատեց, որ թեև աշխատանքն ամուսնու հետ է և իրենց առօրյան փոխկապակցված է, համատեղ ժամանակ քիչ են անցկացնում։

«Աշխատանքից դուրս միասին շատ քիչ ժամանակ ենք անցկացնում, դրա համար որոշեցինք օգտագործել առիթն ու միասին ընթրել»,– ասաց Աստղիկը և նկատեց, որ ամուսինը դեռ իր նվերը չի մատուցել, հավանաբար, սպասում է երեկոյին։

Կեսգիշերին դերասանուհուն անակնկալ են մատուցել և, ինչպես ինքը նշեց, մահու չափ վախեցրել են ընկերուհիները։ «Գիշերը Նարբեն առաջարկեց դուրս գալ մեր տան բակ՝ զբոսնելու։ Տանից դուրս եկանք, մթության մեջ ձայներ լսվեցին։ Քանի որ բացարձակ չէի սպասում, որ ընկերուհիներս կգան, մահու չափ վախեցա։ Հետո տեսա իրենք են, անչափ ուրախացա։ Այդ էմոցիաների հաջորդականությունը շատ ծիծաղելի էր։ Հետո երկու ժամ հիշում էինք ու ծիծաղում։ Վախիս րոպեից հետո անդադար ժպտացել եմ»,– ոգևորությամբ պատմեց նա։

Աստղիկն իրեն երջանիկ է զգում։ Ասում է՝ երջանիկ լինելու համար ամենօրյա աշխատանք է պահանջվում։ «Երջանկությունն իր չէ, որ գտնես ու վերջ, քոնն է։ Մարդ պետք է անընդհատ աշխատի իր երջանկությունը պահելու, զարգացնելու համար»,– ասաց նա ու նկատեց, որ երջանկությունն ավելի շատ սկսել է զգալ 30 տարեկանից հետո։

Առհասարակ, դերասանուհին չի վախենում իր տարիներից, քանի որ դրանք իրեն ավելի լավն են դարձրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել