Tert.amLife-ը գրում է

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որն այս օրերին Հունաստանում հանգիստն է վայելում իր և Հայկոյի որդու՝ Արմանի հետ, Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և նշել, որ տղա երեխայի մայրիկ լինելը շատ պատասխանատու է։

«Վերջերս ինձ բռնացրի այն մտքի վրա, որ աստիճանաբար սկսում եմ փոխվել հանուն իմ որդու․ ամեն տարի նա ավելի է մեծանում և նրա հետ մեծանում է իմ պատասխանատվությունն ամեն ինչի՝ իմ վարքագծի, քայլերի, շրջապատի համար: Ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ եմ դադարել շփվել այս կամ այն մարդու հետ, ձեզ այստեղ կպատասխանեմ՝ իմ հեղինակությունը չփչացնելու համար, որովհետև ես տղայի մայր եմ։ Ինձ հազվադեպ կարելի է հանդիպել գիշերային փարթիներին, ակումբներում և բարերում՝ չնայած նախկինում ես շատ էի սիրում նման բաներ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես տղայի մայրիկ եմ, և իմ տղան արդեն մեծ է»,– գրել է նա։

Անահիտն անդրադարձել է նաև իր հագուկապին և նշել, որ սիրում է կարճ շորտեր, կիսաշրջազգեստներ հագնել, սակայն դա ոչինչ չի նշանակում։ «Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ աղջիկները, հագնելով երկար և փակ զգեստներ, վարում են անբարո կյանք։ Ես հիմա այն տարիքում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ այսպես հագնվել, որովհետև 50 տարեկանում չեմ կարողանա,– գրել է նա, ապա անդրադարձել նաև իր անվան շուրջ հրապարակումներին՝ նկատելով, որ իր 10–ամյա որդին ևս կարդում է դրանք, ինքը սրտնեղում է, որ դրանք կարող են անդրադառնալ որդու վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել