Կիրակոսյան Արթուրը Սևան քաղաքից էր:
2019-ի հունվարին էր զորակոչվել բանակ: Հադրութում էր ծառայում: Հոկտեմբերի 10-ին, հենց Հադրութ քաղաքի պաշտպանության մարտերում էլ զոհվեց Արթուրը։
Այդ օրը դիրքերում եղել են 7 հոգով, որից մեկը՝ քահանա Խաչիկը, ծանր վիրավորվել էր, իսկ զորամասի բուժակ Ազատ Զաքարյանը և բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը զոհվել էին Արթուրի հետ միասին...
Այսօր Արթուրի ծննդյան օրն է: Նա պետք է դառնար 22 տարեկան, բայց ընտրեց հավերժի ճամփան: Երկնային ծնունդդ շնորհավոր, Արթուր ջան:
May be an image of 1 person, standing and outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել