2021 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ պահակակետերից մեկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ։

Ներնետված փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափի՝ 121․77 գրամ քաշով կանաչավուն զանգված՝ առանձնացված երեք տարբեր փաթեթներում, և թմրանյութը օգտագործելու համար նախատեսված ապակյա գլանակ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել