Երբ Մխիթարի մասին ռեպորտաժ էի պատրաստում, պարզվեց, որ ընկերներիցս մեկը Մխոյի ընկերն է: Միասին նույն դպրոցն էին հաճախել: Ու ամեն անգամ Մխոյի մասին պատմելիս աչքերը փայլում էր, ուզում էր սաղ հիշեր, սաղ պատմեր, որ ես էլ իմանայի, թե ինչ տեսակ տղայա եղել Մխոն: Ինքն էլ էր պատերազմի առաջին օրվանից մեկնել Արցախ, տեսել էդ արհավիրքը ու ձիգ մնացել, բայց Մխոյի չլինելու մասին ամեն անգամ խոսելիս աչքերը լցվում էր: Եռաբլուր չի կարողանում գնա, որովհետև չի հավատում, որ Մխոն չկա:
Այսօր Մխոյի ծննդյան օրն է: Ավանդույթ է դարձել Եռաբլուրում տղերքի ծնունդը նշելը...Մխիթարի հայրը, մայրը, քույրն ու տատիկը անսահման ուժեղ մարդիկ են, որ նման որդի, թոռ ու եղբայր կորցնելուց հետո դեռ սթափ են մնացել: Համբերություն ու խոնարհումս: Էս ամենը մի մե՜ծ անարդարություն է: Այսպես չպետք է լիներ, բայց...
Երկնային ծնունդդ շնորհավոր, Մխո ախպեր: Հավերժ փառք քեզ, հերոս տղա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել