Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սարալանջ ավտոճանապարհի բաժանարար գոտու հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, CPS բենզալցակայանի դիմաց պայթյունի ձայն է լսվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն ժամին տեղի է ունեցել անհայտ առարկայով պայթյուն, որի հետևանքով վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկող, Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման (ռադիատոր) համակարգը։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել