Armeniasputnik.am-ը գրում է.
Ճապոնիայի հարավ-արևմուտքի չորս պրեֆեկտուրաներում հորդառատ անձրևների պատճառով շտապ տարհանում են 1,7 միլիոն բնակչի։ Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։
Արդեն մի քանի օր է` Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղում։ Մի շարք շրջաններում վերջին երկու օրվա ընթացքում 500-700 մմ տեղումներ են գրանցվել:
Օդերևութաբանները նախազգուշացնում են հեղեղումների և սողանքների աճող ռիսկերի մասին:
NHK հանրային հեռուստաընկերությանը չեղարկել է բոլորը հաղորդումները և մթնոլորտային ճակատի, օդերևութաբանների կանխատեսումների և տարհանման մասին տեղեկություններ է փոխանցում:
Ռեպորտաժներում ցույց են տալիս հեղեղված փողոցները, որոնք վերածվել են գետերի։
Կանխատեսումների համաձայն՝ անձրևները չեն դադարի նաև վաղը։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/world/20210814/28668109/japoniayum-texatarap-andzrevnei-patjarov-shtap-tathanum-en-1-7-mln-bnakchi.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել