Armeniasputnik.am-ը գրում է.

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը բնության հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել Facebook-ում։

Դեղնավուն հսկա ամպի լուսանկարը, ըստ նրա, արվել է օգոստոսի 11-ի երեկոյան Սևանի արևմուտքում:

«Ամպի հիմքը մոտ 3 կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18 կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15 կմ, գագաթին օդի ջերմաստիճանը`-60–ից -70 աստիճան: Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus»,– լուսանկարին կից գրել է Սուրենյանը։

May be an image of ամպ և բնությունը

Օգտատերերից մեկը հրապարակել է նույն ամպի լուսանկարը, պարզապես ավելի հեռվից։

May be an image of ծառ, բնություն և երկինքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել