ArmLur.am-ը գրում է.

Երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ԱԺ 12 հանձնաժողովների ձևավորումից անմիջապես հետո սկսել քննարկել ՀՀ կառավարության ծրագիրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ անգամ ԱԺ իշխանական ֆրակցիային տեղեկացրել են, որ այլ ծրագրեր չպլանավորեն, քանի որ կառավարությունը խորհրդարան է գալիս ծրագիր և կառավարության կառուցվածք ներկայացնելու համար: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ անակնկալ բոլորի համար խորհրդարան է գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հանդիպելու համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցությանը ներկայացրել է իրենց ծրագիրը, իսկ խմբակցությունն էլ կարելի է ասել հիմնականում լսողի դերում է եղել: Փաշինյանը ներկայացրել է իրենց տեսլականը արտաքին քաղաքակնության, տնտեսության, պաշտպանության, բանակի հետ կապված ու նշել է, որ եթե կան առաջարկություններ կարող են ուղարկել իրենց: Կառավարությունը կուսումնասիրի դրանք ու կպատասխանի: Բոլորի համար անակնկալ է եղել, որ այսօր կառավարությունը իր ծրագիրը չի ներկայացնելու, քանի որ նախապես այդպես է եղել պայմանավորվածությունը:

Մոտ երկու ժամյա քննարկումից հետո Փաշինյանը հեռացել է ու որևէ կոնկրետ բան չի ասվել, թե երբ կգան ԱԺ` ծրագրի ներկայացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել