Lurer.com-ը գրում է.

Ա․ Վանյանը, որի ընտանիքը սեպտեմբերի 27-ին լքել էր Մատաղիսը, համացանցում պատահաբար տեսել է ադրբեջանցի զինվորների կողմից նկարահանված մի տեսանյութ, որում իրենց տունն է` քանդված և ավիրված։

«Սիրտս շատ ցավաց, ահավոր զգացում էր, երբեք չէի մտածի, որ տունս մի օր կարող է այդ պատկերը ստանալ։ Ադրբեջանցի զինվորները հերիք չէ տունս ավերել և քանդել են, մի հատ էլ դա նկարում են, գցում համացանց՝ իրենց լավ են զգում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ա․ Վանյանը։

Վերջինս շատ է ցավում, որ ժամանակի սղության պատճառով իրենց հետ չկարողացան վերցնել մանկության ամենաթանկ հուշերը, որոնց վրայով այսօր քայլում են ադրբեջանցի զինվորները․ «Լավ է, ունեմ տանս հին լուսանկարը, դրանով ենք սփոփվում․ երբ երջանիկ էինք, մեր տանն էինք, խաղաղություն էր, իսկ տունս էլ ամուր հիմքերով էր մայր հողի վրա․․․»,- ցավով ասաց մեր զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել