Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Տավուշի մարզի նախկին մարզպետ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ իր սկանդալային հայտարարությամբ։ Ադրբեջանական պարբերականները բազմաբովանդակ վերնագրերով՝ հոդվածներ են հրապարակում՝ նշելով, որ «հայազգի պատգամավորը ցնցող խոստովանություն է արել այն մասին, որ իրենց վերահսկողության տակ ադրբեջանական հողեր կան»։ Լրատվամիջոցները հավելում են, որ «Տավուշի մարզի տարածքում գտնվող Բարխուդարլու, Սոֆուլու, Խրեմլու, Ոսկեպար գյուղերը քարտեզի վրա նշված են՝ որպես Ադրբեջանի տարածք»։ Վերը նշվածը ադրբեջանական քարոզչամեքենային առիթ է տալիս ենթադրելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի ժամանակ թվարկված գյուղերը կփոխանցվեն Ադրբեջանին։  

Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանը նախօրեին հայտարարել էր, որ «կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են մեր տիրապետության տակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել