Lurer.com-ը գրում է.

Լոնդոնի «Չելսին» 11-մետրանոցներով հաղթեց իսպանական «Վիլյառեալին»՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Բելֆաստում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: «Վիլյառեալը» Ժերար Մորենոյի դիպուկ հարվածով պատասխանեց Հակիմ Զիեշի դարպասին: Լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ խաղացին:

Հանդիպման գլխավոր մրցավարը ռուս Սերգեյ Կարասևն էր, որին օգնում էին Իգոր Դեմեշկոն և Մաքսիմ Գավրիլինը:

Նախկինում «Չելսին» 1998 թվականին նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել