Starnews.am-ը գրում է.

Սոնա Շահգելդյանը հերթական անգամ խայտառակվել է իր գիտելիքների պատճառով:

Նա մասնակցել է Գրիգի՝ «Զանգիր, ասեմ» հաղորդմանը, որի ժամանակ հնչել է հետեւյալ հարցը. «Թվարկիր Էստոնիայի դրոշի գույները վերեւից ներքեւ»:

Սոնան էլ որոշել էր պարծենալ իր գիտելիքներով, երգչուհին նշել էր. «Էստոնիայի մայրաքաղաքն էլ Տալինն է, հաստատ գիտեմ, հետո չասես՝ չգիտեմ: Լատվիա, Լիտվա, Էստոնիա՝ Պրիբալտիկա: Յույմալան էլ Լատվիայի մայրաքաղաքն է»:

Նախ Սոնային ցանկանում ենք հիշեցնել, որ Լատվիայի մայրաքաղաքը Ռիգան է, ինչպես նաեւ այն, որ նա հենց Յուրմալայում է հաղթել «Նոր ալիք» մրցույթում: Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության:

Հավելենք, որ իր պատասխաններից գոհ Սոնան հպարտորեն նաեւ ասել էր. «Պարտադիր չի աղյուսակ իմանանք, դա չիմանանք»:

Թերեւս,  Սոնան աղյուսակի մասին խոսելով՝  բլոգեր Մագայի հետ տեղի ունեցածի մասին էր ակնարկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել