Lurer.com-ը գրում է.

ՀՀ Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Ստեփանյանը սոցցանցի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել 44-օրյա պատերազմի հերոսների մասնակցությամբ:  Լուսանկարում թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ հերոսական պայքար մղելիս ծանր վիրավորում ստացած ու անդամահատված տղաներն են՝ Սևանա լճից:

 «Երբեմն լուսանկարները ավելի խոսուն են»,-հրապարակումը այսպես է մակագրել Սարգիսը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարգիս Ստեփանյանը հրապարակել էր այս նույն լուսանկարի հակառակ կողմը: «Երկաթե կամք...»,- այսպես էր լուսանկարը մակագրել Ստեփանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել