Ադրբեջանական տիրույթում այս նկարը տարածվեց պատերազմի օրերին ու, քանի որ նկարում պատկերված տարածքներն անցել էին դրանց վերահսկողության տակ, սովորույթի համաձայն իրենց հեքիաթն էին հյուսել էս միջադեպի շուրջ, բայց քանի որ խառն էին, հեքիաթի 2 գլխավոր հերոս ունեին, որից մեկը ողջ ա, ոմն ատակիշիև, մյուսը՝ սատկած, ոմն իսմայիլով։
Ձախից առաջինը ադրբեջանական БТР-82А է (զրահափոխադրիչ), որից ունեն միայն ադրբեջանն ու Ռուսաստանը, երկրորդը՝ БМП-2 է (ՀՄՄ-2), որի մեջ էլ եղել են հայկական ուժերը։
Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ ճակատ ճակատի բախվելուց հետո երկու մեքենաների անձնակազմն էլ մեքենայից դուրս շարունակել է մարտը, չնայած, որ մեքենաներն այրվել են։ Ես գրեթե վստակ եմ, БМП-ն ա գնացել на таран, իրենք ասում են՝ չէ, մենք ենք։ Ու էդ ասելուց 2 հոգու անուն են նշում, ովքեր, ըստ իրենց, մենակով են նստել БТР-ի ղեկին)))
Եթե դեռ պարզ չի, բացատրեմ, թե ինչու եմ սա կապում Դավիթ Առուշանյանի հետ։ Թալիշի դիրքերը գրավելուց հետո թշնամին առաջանում է Արեգասարի ուղղությամբ, որը կարելի է ասել հենց լեգենդար «Եղնիկների» մեջ է մտնում։ Մինչ այդ արդեն Քյոխի խնդրանքով Իվանյանի (Խոջալուի) տանկային գումարտակից Դավիթ Առուշանյանն իր անձնակազմով մեկնում էր այնտեղ, նրանց օգնության։ Ես պարզել եմ՝ այս միջադեպը տեղի է ունեցել հենց Արեգասարի մոտ, սեպտեմբերի 29-ին. այն օրն ու այն վայրը, որտեղ ՀՄՄ-ով զոհվել է Դավիթը։ Այս վայրից քիչ այն կողմն այն տեղն է, որտեղ մերոնք 70-ից ավել թուրքի վերցրել էին ծուղակի մեջ ու կոտորել 5 րոպեում (քարտեզը կտեղադրեմ մեկնաբանություններում)
Տեղը, օրը, ՀՄՄ-ն, թուրքի վերահսկողության տակ մնալն ու բոլորը փաստերը իրար համադրելով գալիս եմ այն եզրահանգմանը, որ սա հենց «Արցախի հերոս» մայոր Դավիթ Առուշանյանի սխրագործության ապացույցն է, նրա БМП-ն՝ թշնամում БТР-ի մեջ մխրճված։ ՊԲ-ի հաղորդագրության մեջ հենց այդպես էլ ասվում էր. «...2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը»: Մխրճվել՝ բառի ուղիղ իմաստով...նրա БМП-ից քիչ այն կողմ խոցված-ընկած է Т-72 Aslan մոդեռնիզացված ադրբեջանական տանկը։ Պարզ է, չէ՞, թե ովքեր են այն խոցել։ Դավիթի անձնակազմի հաշվին 4 խոցած թշնամական զրահատեխնիկա կա։
Շնորհիվ Դավիթենց հակագրոհի՝ թշնամին այլևս չկարողացավ մոբիլիզացնել իր ուժերն ու առաջանալ «Եղնիկների» ուղղությամբ։ Այդ էր պատճառը, որ Դավիթենց БМП-ն մնաց թշնամու վերահսկողության տակ ու այդ էր պատճառը, որ Դավիթին հողին հանձնեցին միայն մայիսի 24-ին...
Խոնարհվում ենք սխրանքիդ առաջ, պարոն մայոր։ Իսկական հայն ու հայրենասերը հենց Դուք ու Ձեր նման էն հազարավոր տղերքն են, ովքեր սեփական կյանքի գնով կանխեցի թշնամու առաջխաղացումը։
Հավերժ փառք ձեզ, տղերք ջան։

Վայրի քարտեզը.

Վերևից.

Խոցված ադրբեջանական T-72 Aslan-ը

Սա էլ թուրքը՝ իրենց իսկ խոցված Aslan T-72 տանկի վրա նկարվելիս։ Գիտեն, թե հայկական ա... Ի դեպ, սենց դեպքեր էլի են եղել...

 

Առուշանյան Դավիթի մասին ռեպորտաժս.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել