Armeniasputnik.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից հեռացած և ֆրանսիական ՊՍԺ ակումբ տեղափոխված ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մամուլի ասուլիսին պատմել է՝ ինչպես է անցել իր առաջին օրը ՊՍԺ-ում, գրում է championat.com-ը։

«Ուրախ եմ, որ իմ ֆուտբոլային կարիերայում նոր էջ եմ սկսել: Այստեղ տաղանդավոր ֆուտբոլիստներ և մարզչական շտաբ կա: Իմ ֆուտբոլային ամբիցիաներին համապատասխան ակումբ է։ Ինձ լավ եմ զգում ու պատրաստ եմ ակումբի համար վճռականորեն աշխատել: Անհամբերությամբ եմ սպասում խաղադաշտ դուրս գալուն»,- ասել է Մեսսին։

Фанаты выстраиваются в очередь, чтобы купить нью-джерси Лионеля Месси ПСЖ у магазина футбольного клуба (11 августа 2021). Париж

Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ստիպված էր հեռանալ իր գրեթե 20 տարվա ակումբից՝ «Բարսելոնայից», վերջինիս ֆինանսական խնդիրների պատճառով։ Ակումբը առաջարկել էր ֆուտբոլիստին նոր պայմանագիր կնքել, համաձայն որի Մեսսիի աշխատավարձը կրկնակի կրճատվելու էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել