Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Նելլի Պողոսյանն ու ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանն օրերս տոնել են իրենց ամուսնության 10–ամյակը, ինչի առթիվ խնջույք ն կազմակերպել ու մի լավ ուրախացել իրենց հարազատների հետ։ Նելլին օրվա լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին և պատմել մանրամասները։

«Նախորդ տարի այնքան դժբախտություններ եղան, որոշեցինք այսուհետև ուրախության ոչ մի առիթ բաց չթողնել։ Որոշել էինք, եթե Աստծո կամոք հասնենք այս օրվան, անպայման նշենք։ Հայաստանից դուրս ապրող հարազատներին էլ խնդրում էինք հայրենիք գալն այնպես ծրագրել, որ օգոստոսին լինի։ Մեզ համար շատ ուրախալի փաստ էր, որ քույրերս՝ մեկը Լեհաստանից, մյուսն ԱՄՆ–ից եկան։ Մեր օրը տոն դարձավ նաև արտերկրից եկած հյուրերի շնորհիվ»,– ասաց նա։

 

Երգչուհին պատմեց, որ ամբողջ ամառ դուստրերի հետ պատրաստվել են այս օրվան, շեշտը դնելով ոչ թե ճոխությունների, այլ ռոմանտիկայի,  իրենց զգացողությունները կրկնելու վրա։ Իր և աղջիկների հագուստի համար Նելլին ընտրել է կարմիրը, քանի որ համարում է՝ կարմիրը սիրո գույնն է։

«Բոլոր արարողակարգերը պահպանել ենք՝ առաջին տանգո, հարսի պար, որն այս անգամ աղջիկներիս հետ էի պարում, տորթի կտրման արարողությունը։ Շատ բաներ փորձել էինք նույնությամբ կրկնել։ Մեր հարսանիքի ժամանակ տորթը կտրել էինք Անուշիկ Ալավերդյանի «Սիրահարված» երգի ներքո, որը ես էլ, Րաֆֆին էլ շատ ենք սիրում։ Այս անգամ էլ տորթը կտրելիս Անուշիկը երգեց այդ երգը։ Մեր հարսանիքին երգել էր Արփին, այս անգամ էլ երգեց»,– ոգևորված պատմեց Նելլին, որն ամուսնու հետ նաև նոստալգիկ երեկո է ունեցել։

9–ամյա Անահիտն ու 4-ամյա Սառան մեծ ոգևորությամբ էին սպասել ծնողների երկրորդ հարսանիքին։ «Տանն անընդհատ խոսում էինք մեր հարսանիքի մասին։ Իրենք միշտ սրտնեղում էին ու չէին հասկանում, թե ինչու իրենց չէինք տարել մեր հարսանիքին։ Ասում էին՝ հաստատ մանկապարտեզում, դպրոցում ենք եղել, ինչու ներկա չէինք։ Շատ ծիծաղելի էր, երբ ասում էին՝ մամ ձեր հարսանիքն է լինելու»,– ծիծաղելով պատմեց Նելլին։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել