ArmLur.am-ը գրում է.

Ութերորդ գումարման խորհրդարանն ունի 107 պատգամավոր՝ 71-ն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 29-ը՝ «Հայաստան» խմբակցությունից եւ 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից:

Ինչպես պարզ դարձավ նիստի հենց առաջին օրը, խորհրդարանի տարիքով ամենաավագ պատգամավորը Կնյազ Հասանովն է եւ սա արդեն երրորդ անգամ էր, երբ հենց նա էր որպես տարիքով ավագ պատգամավոր նախագահում նիստը՝ մինչե ԱԺ նախագահի ընտրությունը:

Յոթերորդ գումարման խորհրդարանում տարիքով ամենաերիտասարդ պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությունից Սոնա Ղազարյանն էր՝ ծնված 1993 թվականին: Եվ չնայած նա այժմ էլ պատգամավոր է, սակայն այլեւս ամենաերիտասարդը չէ. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ծնվել է 1994 թվականին եւ հենց նա  է ամենաերիտասարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել