Pastinfo.am-ը գրում է.

Մեզ խոստացել էին, որ հուլիս վերջ 20-25 հոգանոց գերիների խումբ կվերադառնա, մյուս 20 հոգին էլ օգոստոսի վերջ կվերադառնան, բայց չեկան, փոխարենը դատապարտվեցին 6 տարի ազատազրկման: Այս մասին լրրագրողների հետ զրույցում ասաց հայ ռազմագերու հայր Սեյրան Եղիազարյանը:

Վերջինս նշեց, որ 3 օր առաջ խոսել է որդու հետ, որը Բաքվում դատապարվել է 6 տարվա ազատազրկման, հոր խոսքով՝ գերիները սպասում են իշխանության ձեռնարկած գործողություններին:

Սեյրան Եղիազարյանը նաև նշեց, որ որևէ կառույց գերիների վերադարձի վերաբերյալ տեղեկատվություն չի տալիս, միայն հուսադրում են, իսկ ծնողներն էլ արդեն հույսը կորցրել են

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Կառավարության դիմաց ակցիա իրականացնող հայ ռազմագերիների հարազատներին, իսկ Տիգրան Ավինյանն էլ անցել է ակցիա իրականացնողների կողքով, սակայն չի մոտեցել նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել